ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մնաց հինգ պորտֆել

Մնաց հինգ պորտֆել
27.04.2014 | 22:20

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գագիկ Խաչատրյանը նշանակվել է Ֆինանսների նախարար՝ ազատվելով Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: Փաստորեն Հայաստանում ամենախնդրահարույցը բնապահպանության, արդարադատության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտներն են: Թեպետ մյուս նշանակումներն էլ պակաս խնդրահարույց չեն, մասնավորապես քաղաքաշինության նախարարի: Թե Նարեկ Սարգսյանը նոր պաշտոնում ինչ ավերածություններ կանի, ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ